20:02 , 7 մայիս, 2013
Թվերի ինչպի~սի շքերթ:
Տարոն Անդրանիկի Մարգարյանը քաղաքապետ է ընտրվել մայիսի 5-ին:
5-րդ ամսի:
Նա Երեւանի 55-րդ քաղաքապետն է:
Քաղաքապետ է ընտրվել 55 տոկոս ձայնով:
-Սիրո՜ւն է, Տարոն ջան, շա՜տ սիրուն է, - կասեր Սերժ Սարգսյանը:
Զի գերազանցիկ-գերազանցիկ է իրենց Տարոնը:
Իսկ թվերը հոգի ունեն ու սիմվոլներն են:
Ուզում, թե չեք ուզում: