«Ես շոկի մեջ եմ կատարվածից». Սրբուհի Սարգսյանը ստացել է հեռուստադիտողների ձայների 69%-ը և հայտնվել «Ուկրաինայի ձայնի» եզրափակչում


15:03 , 25 ապրիլ, 2018

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով հաջողությամբ ելույթ է ունենում «Ուկրաինայի ձայնում» և այս շաբաթ անցավ եզրափակիչ, Ինստագրամի իր էջում գրել է.

«Ես շոկի մեջ եմ կատարվածից։ Ես եզրափակչում եմ։ Ընկերներ, սա մեր ընդհանուր հաղթանակն է։ Առանց ձեզ ես չէի կարող։

Պոտապ, անչափ շնորհակալ եմ Ձեզ հավատի համար։

Ուկրաինա, շնորհակալ եմ աջակցության համար։ Հաճելի է իմանալ, որ ինձ համար քվեարակել է հեռուստադիտողների 69%-ը։

Սա ամենաբարձր գնահատականն է»։