18:25 , 7 մայիս, 2013
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարության անդամներին արգելվում է արտերկրի բանկերում հաշիվներ կամ արժեթղթեր ունենալ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Համապատասխան փաստաթուղթն այսօր տեղակայվել է նորմատիվների և վարչական ակտերի բանկում։
Օրենքն առնչվում է նաև դատավորներին, պատգամավորներին, սենատորներին, զինծառայողներին, քննիչներին, դատախազներին, Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին և այլոց։ Արգելքը տարածվում է նաև նրանց կանանց կամ ամուսինների, անչափահաս երեխաների վրա։
Կառավարության անդամներին արգելվել է նաև ունենալ կամ օգտագործել օտարերկրյա ֆինանսական գործիքներ։ Խոսքը ոչ միայն օտարերկրյա արժեթղթերի, այլ նաև ածանցյալ ֆինանսական գործիքների մասին է։
Դրանց կատարումը վերահսկելու է անձամբ ՌԴ նախագահը։