«Պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին». «Ժառանգություն»


12:03 , 25 ապրիլ, 2018

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ «մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև գործող իշխանության և համակարգի դեմ»:

«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին: Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը և ակտիվ մասնակցությամբ նպաստել մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար»,- ասված է կուսակցության հայտարարությունում։