«Նոր ալիք»-ի հայ մասնակիցները Մոսկվայում ցնցել են ժյուրիին


17:53 , 7 մայիս, 2013

«Նոր Ալիք» միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակությունն օրեր առաջ վերադարձել է Մոսկվայից և պատրաստվում է արդեն առաջիկայում անցկացվող մանկական և մեծահասակների մրցույթներին: ArmStar.am-ը զրուցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանի հետ և պարզել, թե ինչպես է անցել կիսաեզրափակիչը, ու ինչ կատարումներ են ներկայացնելու մեր մասնակիցները: 

Այս տարի Հայաստանի թիմը շատ է դուր եկել բոլորին: Նախ ժյուրին լսել է երեխաներին. «Առաջին երկու օրը ելույթ ունեցան կիսաեզրափակիչ անցած մասնակիցները` Անգելինա Գասպարյանը, Էլինա Չոլախյանը,Կարապետ Կարապետյանը, Դավիթ Վարդանյանը, Տաթև Ենգիբարյանը և Ռուդիկ Գրիգորյանը: Նրանք շատ բարձր տրամադրությամբ ելույթ ունեցան և փայլում էին բեմում, ես շատ գոհ էի, քանի որ բոլորը ռուսերեն լավ էին խոսում և ամեն ինչ ներկայացնում էին գեղեցիկ»,- նշեց Իրինա Վարդանյանը: Նա պատմեց, որ երկրորդ օրը, մեկ անգամ ևս մասնակիցներին լսելով, ժյուրին ընտրել է Էլինա Չոլախյանին, ով «Մանկական Նոր Ալիք 2013» մրցույթին կներկայացնի Հայաստանը:  

«Այս տարի մեզ ներկայացրեցին մանկական մրցույթում սպասվող փոփոխությունները. այն մինչ օրս անցկացվել է 8-13 տարեկանների շրջանում, սակայն հաջորդ տարի այն կլինի 8-12, այնուհետև մինչև 11, միգուցե և 10 տարեկանների շրջանում: Նրանց հետաքրքրում են ավելի փոքր երեխաները, քանի որ կան այնպիսինները, ովքեր նույնիսկ 10 տարեկանում շատ խոշոր են, ու մրցույթն այդպես կարծես կորցնում է իր «մանկական» կոչվելու իմաստը»,- ավելացրեց «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսերը: 

Շարունակությունը՝ այստեղ