15:30 , 24 ապրիլ, 2018Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան շարունակելու է ծառայել երկրին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նա անձամբ նշեց: Աղվան Հովսեփյանն անդրադարձավ նաև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին:
«Ենթադրվում է, որ կլինեն փոփոխություններ: Փառք Աստծո, որ ուժ չկիրառվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աղվան Հովսեփյանը:
Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀվարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետինփոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ, տասն օր երկրում հավաքներ ու ցույցերէին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-ասել էր ՍերժՍարգսյանը: