Թող բոլորը չ...


15:22 , 7 մայիս, 2013

Նայում եմ մանկապարտեզի հանդես:

(Պետական մանկապարտեզներում ծրագրերը, հանդեսները հաստատված են Կրթության նախարարության կողմից:)

Երեխեքը, նախադպրոցական տարիքի, երգում են՝

-  Թող բոլորը չտխրեն,
Թող բոլորը չհուզվեն...

«Գրողը» կարող է անգրագետ լինել, կարող է հայերեն տառերով ռուսերեն տեքստ գրել, բայց նախարարությունը նրա համար է, որ հետևի, որ երեխեքի համար գրվող տեքստերը լինեն գրագետ:

Թե՞ սխալ եմ պատկերացնում էս աշխարհքի դրվածքը: