Էմինեմը նշել է թմրանյութերից և ալկոհոլային կախվածությունից ազատվելու 10 տարին


21:20 , 23 ապրիլ, 2018

Ռեփեր Մարշալ Բրյուս Մեթերս III-ն, որը հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, նշել է թմրանյութերից և ալկոհոլային կախվածությունից ազատվելու 10-րդ տարեդարձը։ Շքանշանի լուսանկարը, որը երգիչը ստացել է վերականգնողական կենտրոնում ի պատիվ այդ օրվա, հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Երեկ իմ 10 տարին ենք նշել»,-գրել է նա։

Տարիներ շարունակ երգիչը պայքարել է ալկոհոլից և թմրանյութերից կախվածության դեմ։ 2007-ին նա կարող էր մահանալ գերդոզավորումից, ինչից հետո վերականգնողական կենտրոն է դիմել և սկսել պայքարել այդ սովորության դեմ։