15:52 , 23 ապրիլ, 2018Armenpress.am-ը գրում է.
Նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ:
Ավելի վաղ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարել էր ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: