Կրկին ձերբակալել են իրավապաշտպան Լևոն Բարսեղյանին


21:57 , 22 ապրիլ, 2018

2018թ. ապրիլի 22-ին կրկին ձերբակալել են Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, իրավապաշտպան Լևոն Բարսեղյանին:

Լևոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի տեղեկություններով՝ նա գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում:

Սակայն Շենգավիթի բաժնի աշխատակիցները պնդում են, որ նա այնտեղ չէ, և արգելում են փաստաբանին մուտք գործել ոստիկանության բաժին և հանդիպել իր պաշտպանյալի հետ: