Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին


18:40 , 22 ապրիլ, 2018

Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին: Նա գրել է.

«Ողջունում եմ բոլորին։ Ինչպես իմ հայրենակիցներից շատերը, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, այնպես էլ ես անհանգստությամբ հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը և շատ եմ անհանգստանում ապագայի համար, որը կապված է ներկայի հետ: Իսկ մեր ներկան այսօրվա դրությամբ այսպիսին է․ արդեն 7-րդ օրն է, ինչ Երևանում և երկրի շատ ուրիշ քաղաքներում մեծ թվով քաղաքացիներ արտահայտում են իրենց բողոքը: Ես ո՛չ քաղաքագետ եմ, ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ չինովնիկ և այդ պատճառով կարող եմ մտածել միայն որպես հասարակ քաղաքացի: Չնայած մեկշաբաթյա ողջ բողոքն անցնում է խաղաղ, սակայն օր-օրի կրքերը բորբոքվում են, մարդիկ շատ անհանգստացած են և պատկան մարմինների ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել ողբերգական իրադարձությունների և սխալների, որոնք հնարավոր չի լինի շտկել: Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն փաստին, որ բողոքողների շարքում միայն քաղաքական և ընդդիմադիր գործիչներ չեն, այլ՝ հասարակ քաղաքացիների մեծ զանգված՝ ուսանողներ, երիտասարդներ, դպրոցականներ:

Այսպիսով՝ ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր կարող են ազդել իրադարձությունների հետագա զարգացումներին: Մարդկանց ճակատագրերի հանդեպ եղեք պատասխանատու, եղեք ավելի իմաստուն, եղեք ադեկվատ մինչև վերջ, հարգեք մեր ազգին և արյունահեղություն թույլ մի տվեք։

Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Հավատում եմ Հայաստանին և մեր ազգին»: