Գիտնականները պարզել են, թե որ գեներն են ընկաճխտի պատճառ դառնում


23:20 , 21 ապրիլ, 2018

Էդինբուրգի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են մարդու ԴՆԹ-ն և հանգել եզրակացության, որ ծանր հոգեկան խանգարումների, այդ թվում նաև դեղորայքային բուժման չենթարկվողների առաջացման պատճառները միայն ծանր ցնցումները չեն։ Գիտնականների տվյալներով՝ մարդու ԴՆԹ-ն ունի 80 գեն, որոնք կարող են ազդել բիոքիմիական գործընթացների վրա։ Այդ գեները կարող են ազդել նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա։

Այսինքն՝ մարդկանց մի մասը գենետիկորեն հակված է ընկճախտի։ 300 հազար մարդու գենետիկական տվյալներ ուսումնասիրելով՝ պարզել են, որ ծանր հոգեկան խանգարումներ կարող են նաև առաջանալ առողջ մարդկանց մոտ։

Գիտնականները նշում են, որ Էդինբուրգի համալսարանի մանսագետները հատուկ գենետիկ փորձաքննություն են մշակում, որի շնորհիվ ցանկացողները կարող են ստուգել այս գործոնը և անհրաժեշտության դեպքում բուժման կուրս անցնել։