Էջմիածնից ցուցարարները երթով շարժվում են Երևան


16:50 , 21 ապրիլ, 2018

Էջմիածին քաղաքում մեկնարկած ցույցն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Մի քանի հոգուց սկսված երթին այժմ միացել են հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանք այս պահին գտնվում են Փարաքարում։ Երևան-Էջմիածին մայրուղին միակողմանի փակ է։