Գործընթացները կամաց-կամաց ստանում են գունավոր հեղափոխության երանգներ


16:14 , 21 ապրիլ, 2018

Հետևելով ներքաղաքական վիճակին՝ ակնհայտ է դառնում, որ գործընթացները կամաց-կամաց ստանում են գունավոր հեղափոխության երանգներ, ինչպես Ուկրաինայում և այլուր։ 
Կիրառվում են գրեթե նույն տեխնոլոգիաները։

Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այստեղ սկզբում ընդդիմության լիդերները սկսեցին պահանջել Յանուկովիչի ու թիմակիցների հրաժարականները, ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ մեծ թիվ էին կազմում Արևմուտքում կրթություն ստացած առաջադեմ երտասարդները, ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ նրանք վստահ էին, որ, բացի գործող իշխանություններից, ով էլ ստանձներ պետության կառավարումը, փրկչի դեր էր կատարելու։ Այսինքն՝ համարում էին, որ Յանուկովիչից վատ չէր կարող լինել։

Սակայն իրականում ի՞նչ տեղի ունեցավ․ իշխանության եկավ նաև Յանուկովիչի օրոք միլիարդավոր դոլարներ կուտակած մի օլիգարխ, սկսվեց քաղաքացիական պատերազմ, որի ընթացքում զոհվեցին հազարավոր մարդիկ։ Ուկրաինան կորցրեց իր տարածքից ահագին հատվածներ, մարդկանց վիճակը ոչ թե լավացավ, այլ՝ ընդհակառակը ու դեռ չի էլ լավանում։ Արևմուտքը պարզապես «քաշեց» Ուկրաինային ու դեռ «քաշում» է։

Այս ամենը գրեցի, որովհետև, ցավոք, ներհայաստանյան իրավիճակը գնալով նմանվում է Ուկրաինային։