Ամերիկյան աղբյուրը հայտնել է, թե ինչու է Թրամփը դեռևս ցանկանում հանդիպել Պուտինի հետ
06:00 , 21 ապրիլ, 2018
tert.am-ը գրում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում կազմակերպելու մտքից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին:
«Նախագահը մարտի 20-ին հաստատել է, որ նախագահ Պուտինի հետ քննարկել են երկկողմ հանդիպման անցկացումը մի շարք հնարավոր հարթակներում, այդ թվում և Սպիտակ տանը: Հանդիպում անցկացնելու ցանկությունը դեռևս կա, քանի որ նախագահը հավատում է, որ Ռուսաստանի հետ առավել լավ հարաբերություններ ունենալը մեր ընդհանուր շահերից է բխում: Մենք դեռ հայտարարելու բան չունենք, սակայն տեղյակ կպահենք, երբ ինչ-որ բան լինի», - հայտարարել է աղբյուրը:
ամբողջական նյութը կարդացեք այստեղ