«Բարև, Երևան» դաշինքը բողոքելու տեղ չունի


11:27 , 7 մայիս, 2013

Երևանի ավագանու նախկին թեկնածու Ալեն Սիմոնյանը «Կենտրոն TV»-ում երեկ անդրադարձել է Երևանի ավագանու, ինչպես ինքն է ասում, «տխրահռչակ» ընտրություններին: Իհարկե, ես այդքան առողջություն չունեմ, որ սկզբից մինչև վերջ նայեմ այդ տեսանյութը, բայց քանի որ գիտեմ՝ մոտավոր ինչ պիտի ասած լինի, մի երկու դիտարկում անեմ:  
«Բարև, Երևան» դաշինքը կամ «Ժառանգություն»-ը (արդեն չգիտեմ էլ՝ որն է ճիշտ) ընդհանրապես բողոքելու բան չունի, քանի որ թող շնորհակալ լինեն, որ երևանցիների մի մասը դեռ նրանց հետ հույս է կապում: Այն խայտառակ թատրոն-ներկայացումը, որ իրենք իրենց ղեկավարի գլխավորությամբ իրականացրին նախագահական ընտրություններից հետո, ես հույս չունեի, որ որևէ մեկը կշարունակի իրենց՝ որպես քաղաքական ուժ, լուրջ վերաբերվել: 
Ինչպես նաև կգա մի օր, որ մեր հարգարաժան «ընդդիմությունը» հասկանա, որ ընտրության քարոզարշավը ՀՀԿ-ի սև ՓԻԱՌ-ի կամ ԶՈՐԱՎԱՐԻ գովելու երեկո չի, դա լուրջ քաղաքական միջոցառում է, որի ժամանակ նրանք պիտի ներկայացնեին իրենց տեսակետները, իրենց ծրագրերը ու հետագա անելիքների վերաբերյալ տեսլականները: 
Այսքանով ուզում եմ ասել, որ ինձ թվում է արժե, որ «Բարև, Երևան»-ը սուս ու փուս, առանց ավելորդ շուխուրի ու անհիմն խոսքերի (ստեղ հիմք է Ստյոպի ասածը, որ անունն է մեղավոր, որ քիչ ձայն են հավաքել) իրենց վաստակած տեղերի շնորհիվ գոնե ինչ-որ ձևով ցույց տան, որ նրանք էնքան էլ անլուրջ «քաղաքական ուժ» չեն: