Զիմբաբվեում տեսագրել են փղիկի և երեք առյուծների մահացու մարտը


17:00 , 20 ապրիլ, 2018

Զիմբաբվեի Little Makololo ազգային պարկում զբոսաշրջիկները տեսագրել են երեք առյուծների և փղիկի բախումը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Ներկա գտնվող զբոսաշրջիկներից մեկի խոսքերով՝ փիղը տեսել է առյուծին և փողհարել է, սակայն գիշատչին դա չի վախեցրել: Նա թռել է զոհի վրա և նրան գետին է տապալել:

Փղիկը փորձել է ամեն կերպ շուռ գալ, բայց նրա մոտ ոչ մի կերպ չի ստացվել: Այնուհետև ևս երկու առյուծ են մոտեցել: «Ծանր է եղել հետևելը, թե ինչպես են նրանք փորձում սպանել խեղճ փղին, որը պայքարում էր իր կյանքի համար մոտ երեք ժամ»,- պատմել է զբոսաշրիկ Սինթիա Մեքը:

Մեծ փիղը փորձել է քշել գիշատիչներին, բայց երբ նա հեռացել է, առյուծները նորից վերադարձել են իրենց զոհի մոտ:

Ականատեսը նշել է, որ վերջում առյուծները հաղթել են: