Պետք է կա՛մ պատժել այս պրոցեսի ընթացքում օրինազանցություն թույլ տված բոլոր անհատներին, կա՛մ չպատժել ոչ ոքի


00:46 , 20 ապրիլ, 2018

Պատճառներից մեկը, որը ստիպում է այսօր մարդկանց դուրս գալ փողոց՝ նույնիսկ առանց հստակ տեսլական ու ծրագիր, նույնիսկ հստակ ձևակերպում չլսելով, թե ով պետք է լինի երկրի ղեկավար, հենց այն է, որ մեր երկրում արմատացած է ընտրողական արդարադատության (նույնն է՝ բեսպրեդելի) պրակտիկան։

Եթե նույնիսկ բերման չեն ենթարկվում ու օրենքի առջև կանգնում Պլանի գլուխ ցուցարարներին ծեծող անհատները, պատասխանատվության չեն ենթարկվում Տիրայր Մուրադյանի վրա հարձակվող սուբյեկտները, ապա միանգամայն անարդար է օրենքի տառի կիրառությունը Տիգրան Մազմանյանի ու այս օրերի իրադարձությունների արդյունքում քրեական գործերով անցնող այլ ցուցարարների նկատմամբ։

Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ Մազմանյանը պատժվի, եթե ապացուցվի, որ նա ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել ու նույնիսկ կողմ եմ, բայց եթե օրենքը հատվածական ու ընտրողական կիրառություն պետք է ունենա, ապա դա արդար չէ, իսկ եթե արդար չէ, ուրեմն՝ դեմ եմ։ Ուստի պետք է կա՛մ պատժել այս պրոցեսի ընթացքում օրինացանցություն թույլ տված բոլոր անհատներին, կա՛մ չպատժել ոչ ոքի։