Բժիշկները բացատրել են, թե ինչու է պետք հալած պանիր օգտագործել


23:40 , 19 ապրիլ, 2018

Դիետոլոգները հայտարարել են, որ հալած պանիրը ոչ միայն վնասակար չէ, այլ նաև կարող է սովորական պինդ պանրից ավելի օգտակար լինել։ Խոսքն, իհարկե, միայն որակյալ պանրի մասին է։ Ամերիկացի մասնագետները պնդում են, որ այդպիսի պանիրն ավելի լավ է մարսվում, և ավելի քիչ է խոլեստերին պարունակում։ 

Բացի այդ՝ դրա մեջ շատ քիչ են ածխաջրերը, իսկ դա նշանակում է, որ այն շատ կալորիական չէ։ Որակյալ հալած պանիրը A, E վիտամինների, ֆոսֆորի, կալցիումի աղբյուր է, այն պարունակում է նաև B խմբի վիտամիններ։