«Նոր ալիք 2018»–ին Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը


15:59 , 19 ապրիլ, 2018

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Գևորգ Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք երգչի պաշտոնական էջից։

«Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»,- գրել է երգիչը, ով լսարանին հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծից։ Նա երկրորդ անգամ էր մասնակցում մրցույթին։ Այս տարի նա անցավ «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ։ Եզրափակչում ժյուրիի գնահատականով Գևորգը 8-րդ հորիզոնականում էր, հեռուստադիտողների քվեարկությամբ` 6-րդ։ Ընդհանուր արդյունքով` 5-րդ տեղում էր։

Այս տարի մրցույթը կկայանա Սոչիում սեպտեմբերի 4-9-ը:

30743198_1299380296873584_7540640639279436329_n