Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
12:40 , 19 ապրիլ, 2018
Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ։
ՌԴ կառավարության պաշտոնական կայքում ներկայացված ուղեձում ասված է.
«Ուզում եմ հատկապես նշել Ջեր անձնական ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։ Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի աճին, նպաստել տարբեր ոլորտներում համատեղ խոստումնալից նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Դա ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»։