Ոստիկանությունը լրագրողներին խնդրում է հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն


10:12 , 19 ապրիլ, 2018
Հարգելի լրագրողներ, 
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված: