«Ժամանակ». Վերջնականապես փակվել է Իշխան Զաքարյանին որևէ պաշտոնում նշանակելու հարցը


09:15 , 19 ապրիլ, 2018

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջնականապես փակվել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին որևէ պաշտոնում նշանակելու հարցը:


Զաքարյանի համար վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է սփյուռքահայ գործարար և բարերար Ալբերտ Բոյաջյանը, սակայն Սարգսյանը պատասխանել է, որ նախկինում պաշտոններ զբաղեցրած անձինք այլևս չեն լինելու կառավարությունում և գործադիր իշխանության մեջ ընդհանրապես:


Չնայած դրան, Զաքարյանը կողմ քվեարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ ցույց տալով, որ չի կորցրել հույսը արժանանալու Սարգսյանի բարեհաճությանը»,-գրում է թերթը: