Ազատության հրապարակում աղջիկը կրակել է երիտասարդի վրա


00:00 , 7 մայիս, 2013

Ազատության հրապարակում աղջիկը կրակել է երիտասարդի վրա

Երեւանում մայիսի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Ազատության հրապարակում: Կեսօրին մոտ Թումանյանի արձանի մոտ կրակոցներ են հնչել:

NEWS.am-ին հաջողվեց պարզել որոշ մանրամասներ: Ըստ այդմ, մի աղջկա ու երիտասարդի միջեւ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ տղան հարվածել է աղջկան: Աղջիկն էլ իր մոտ եղած ատրճանակով կրակել է տղայի վրա:

Կրակոցների ձայնից նրանց շուրջ են հավաքել հրապարակում եղած մարդիկ, ինչպես նաեւ ոստիկաններ, եւ պարզվել է, որ այն օդամղիչ ատրճանակ է եղել: Գործով զբաղվում են իրավապահները, հանգամանքները պարզվում են:

Նյութի աղբյուրը