Անիի Մայր տաճարը կվերականգնվի


22:50 , 18 ապրիլ, 2018

Ermenihaber.am-ը գրում է.

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անի մայրաքաղաքի գլխավոր տաճարը՝ Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի: Այս մասին հայտարարել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը: Ալփի խոսքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցուցակում ընդգրկված ավերակ քաղաքի ամենամեծ ճարտարապետական հուշարձանի՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները կսկսվեն ապրիլի վերջին:

«Հուշարձանի վերականգնման համար արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թանգարանների վարչության և Համաշխարհային հուշարձանների ֆոնդի միջև: Այդ արձանագրության շրջանակներում Մայր տաճարի վերականգնման թեմայով ժողով են գումարել հուշարձանների վարչության, Էրզրումի երկրաբանության և հուշարձանների վարչության և մշակութային ժառանգության պահպանման վարչության մասնագետները: Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո շինարարության համար հայտարարված մրցույթը շահած ընկերությունը սկսել է աշխատանքները»,- ասել է Կարսի թանգարանի տնօրենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։