ՀՀ երկրորդ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին


13:50 , 18 ապրիլ, 2018
Ինչպես տեղեկացանք պաշտոնաթող նախագահի գրասենյակից, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ: