Ինչու են համացանցի օգտատերերը համատեղ ուժերով շոկոլադ այրում


05:30 , 18 ապրիլ, 2018

Համացանցում արագորեն տարօրինակ ֆլեշմոբ է տարածվել: Օգտատերերը համախմբված շոկոլադ են այրում և հրապարակում տեսանյութերն իրենց բլոգներում: Հիմա դժվար է պարզել, թե ով է այս տարօրինակ մտքի հեղինակը, բայց մարդիկ, չգիտես ինչու, որոշել են, որ եթե քաղցրավենիքն այրվել է, ապա այն պատրաստված է անորակ բաղադրիչներից: Էլինա և Պյոտր Կոիզնեցովները որոշել են բացահայտել այդ միֆը: Զույգը կրկնեց փորձը և այրեց մեկ ռուսական, երկու եվրոպական ծագման շոկոլադ: Իհարկե, երեքն էլ արագորեն այրվեցին: Նրանք բացատրում են, որ շաքարը, կակաոն և հատկապես կակաոյի յուղը միանշանակ պետք է այրվեն: