Ցուցարարներն Աթենքում ձվեր են նետել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ


01:00 , 18 ապրիլ, 2018
tert.am-ը գրում է
Աթենքում ԱՄՆ դեսպանատան մոտ հակառազմական բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ցույցի մասնակիցները ձվեր են նետում դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ:

Աթենքում ուրբաթ օրվանից սկսած ամեն օր հակառազմական ելույթներ են տեղի ունենում: Այսօր երթը կազմակերպել է կոմունիստական արհմիությունը:

Հանրահավաքն անցկացվում է Սիրիայում նոր իմպերիալիստական հանցագործությունների և ԱՄՆ-ՆԱՏՕ-ԵՄ եռյակի վտանգավոր ծրագրերին Հունաստանի մասնակցության դեմ: Երթն անցկացվում է «Ոչ հող, ոչ ջուր ժողովուրդների մարդասպաններին», «ՆԱՏՕ հեռացիր, ռումբերով և նապալմով դուք ժողովուրդների եք սպանում» կարգախոսների ներքո:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ