Սերժ Սարգսյանը Արսինե Խանջյանի հետ նման բովանդակությամբ զրույց չի ունեցել


00:40 , 18 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

Մամուլում ապրիլի 17-ին տարածվել է կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը: Դրանում հիշատակվել է, դերասանուհու ներկայացմամբ՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի հետ իր ունեցած «կարճ զրույցից» մի հատված, որում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին վերագրվել են որոշ մտքեր: 

News.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ նման բովանդակությամբ զրույց տեղի չի ունեցել, եւ նշված մեջբերումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: