Համացանցում հրապարակվել է վագրի և արջի «մենամարտը»


23:00 , 17 ապրիլ, 2018

Հնդկաստանում հաջողվել է տեսագրել վագրի և արջի «մենամարտը»։ Տեսագրությունը Մահարաշթրա նահանգի Տադոբա ազգային պարկում տեսագրել են զբոսաշրջիկները։ Նրանք ասել են, որ Մաթսաքուր անունով 7-ամյա վագրը խաղում էր ջրում, երբ հայտնվել են արջն ու քոթոթը։ Վագրը որոշել է հարձակվել նրանց վրա, քանի որ այդ վայրն իր տարածքն է համարել։

Ըստ երևույթին, վագրի թիրախը քոթոթն էր, սակայն մայրը պաշտպանել է նրան։ Վագրն արջին գետին է տապալել, սակայն արջը կարողացել է արժանի հակահարված հասցնել։

Ի վերջո, երկու կենդանիներն էլ ողջ են մնացել։