Ոստիկանությանը հաջողվել է բացել Սայաթ-Նովա, Աբովյան, Թումանյան փողոցները և Մաշտոցի պողոտան


20:32 , 17 ապրիլ, 2018
Ոստիկանները հետզհետե բացում են Երևանում փակված փողոցները, որոնք փակվել էին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ:

Ոստիկաններին արդեն իսկ հաջողվել է բացել Սայաթ-Նովա, Աբովյան, Թումանյան փողոցները, Բաղրամյան-Սարյան խաչմերուկը և Մաշտոցի պողոտան:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և իրեն ստարողնեն արդեն մի քանի օր է ինչ Երևանում իրականացնում են բողոքի ակցիաների, որի ընթացքում փակվել էին մայրաքաղաքի որոշ փողոցներն ու պողոտաները: