20:01 , 6 մայիս, 2013
Արդեն հայտնի է Հայաստանի` «Սլավյանսկի բազար» էստրադային երգերի մրցույթի ներկայացուցչի անունը: Հայտը ներկայացրած քառասունից ավելի երկրներից ընտրվել են քսան-քսանմեկը, որոնց շարքում է նաև Հայաստանը` Վրեժ Կիրակոսյանի մասնակցությամբ: «Մեզ մոտ` Հայաստանում, մշակույթի նախարարությունն է հաստատում երկիրը ներկայացնելու հայտը, թե որ երգիչը պիտի մասնակցի մրցույթին, քանի որ սա միջազգային մրցույթ է: Նրանք էլ որոշել էին, որ ես եմ ներկայացնելու»: Ըստ մրցույթի կանոնների` երկու մրցութային օր է լինելու: «Այդ երկու օրերի ընթացքում մասնակիցները կատարելու են երկու երգ` առաջին օրը կատարելու ենք սլավոնական ցանկացած ստեղծագործություն, իսկ երկրորդ օրը`ազգային երգ»:
Շարունակությունը՝ այստեղ