Արցախի ԱԺ-ն լիագումար նիստ կգումարի


19:20 , 17 ապրիլ, 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ապրիլի 17-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովներիխմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցությունԱյս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ներկայացնելով ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծերի ու հարցերի ցանկը՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է օրվա առաջին կեսին գլխադասային հանձնաժողովների կողմից երեք օրենքների նախագծերի քննարկումների արդյունքներին և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացություններին:

Խորհրդարանի ղեկավարի հաղորդմամբ, հերթական նիստում համաձայն ԱՀ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի 114-րդ հոդվածի, Հանրապետության նախագահը կներկայացնի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդում:

Կայանալիք նիստում, Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, քննարկմանն է ներկայացվելու նաև Գերագույն դատարանի դատավոր նշանակման հարցը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը կգումարվի ապրիլի 19-ին ժամը 11:00-ին: Օրակարգով ժամը 13:00-ին նախատեսվում է նաև հարցուպատասխանի ընթացակարգ: