Չինաստանում բանկի մասնաճյուղը կառավարում են խելացի ռոբոտները


18:26 , 17 ապրիլ, 2018

Չինաստանում China Construction Bank-ի Շանհայի մասնաճյուղում հաճախորդների սպասարկմամբ ռոբոտներն են զբաղվում։

Ինքնասպասարկման նոր գրասենյակում մի քանի խելացի ռոբոտ է աշխատում, որոնք հաճախորդներին ծառայությունների լայն ոլորտ են առաջարկում՝ հաշվեհամար բացելուց և գումար փոխանցելուց մինչև ներդրումներ և կապիտալի կառավարման ծառայություններ։

Մուտքի մոտ այցելուները կարող են խորհրդատվություն ստանալ ռոբոտից, որը սիրով պատասխանում է հարցերին։