Սկրիպալները թունավորվել են հեղուկով


18:20 , 17 ապրիլ, 2018

Aysor.am-ը գրում է.

Այն նյութը, որն օգտագործել են Պետական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլյային թունավորելիս, տեղ է հասցվել «հեղուկ տեսքով»,  հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության նախարարությանը, հայտնում է «Интерфакс»-ը:

Ավելի վաղ Mail on Sunday-ն գրել է, որ Սկրիպալների վրա գրոհի համար դոնդողանման նյութ է օգտագործվել: Մարտի 4-ին Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում օրհասական վիճակում հոսպիտալացվել են անհայտ նյութի ներգործությունից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։