Քանի դեռ ժողովուրդը որակապես չի փոխվել, ոչինչ չի փոխվելու, էդ թվում՝ նաև իշխանությունը


17:36 , 17 ապրիլ, 2018
Կներեք, որ մեջ եմ ընկնում: Բայց ես արդեն հազար տարի ա՝ ասում եմ, որ քանի դեռ ժողովուրդը որակապես չի փոխվել, ոչինչ չի փոխվելու, էդ թվում՝ նաև իշխանությունը: Եթե նույնիսկ իշխանությունը շահագրգռված ա, որ ժողովուրդը պլինտուսային մակարդակից չբարձրանա ու դրանով իսկ կառավարելի լինի, իսկ իշխանությունը` վերարտադրվի, ինքը` ժողովուրդը, պիտի ջանք չխնայի զարգանալու ու էդ կախարդական շղթայից դուրս գալու համար: Իսկ դրա համար հասարակության էն շերտերը, որոնք ի զորու են էդ գործընթացի վրա ազդել, ոչ թե պիտի սրանից-նրանից դրամաշնորհ պոկեն ու գործունեության իմիտացիա անեն, այլ պետք ա իրական գործ անեն: 
Ու հիշեցնեմ` քանի դեռ ժողովուրդը չի դարձել հասարակություն, Հայաստանը պետություն չի դառնալու` մնալով սոսկ կենսատարածք: