Պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք. Էդմոն Մարուքյան


17:10 , 17 ապրիլ, 2018

Aysor.am-ը գրում է.

Հանրապետականների ելույթները «Ելք» խմբակցության պատագմավոր Էդմոն Մարուքյանին Հայլուրի Հայաստանն է հիշեցրել, որտեղ Հայստանում ամեն ինչ հրաշալի է։

«Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչի՞ է ամեն ինչ այդքան վատ։ Աշոտյանն եկավ ասումա՝ եկեք սիրենք միմյանց, պարոն Աշոտյան, Ձեզ ո՞նց սիրենք, Ձեզ ո՞նց կարելի է սիրել, Դուք սիրելո՞ւ բան եք, որ Ձեզ սիրենք։ Դուք Ձեր կառավարած նախարարությանը նայեք, ձեր երկիրը նայեք», - ասաց Է. Մարուքյանը։

Անդրադառնալով ԱԺ-ում իր ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմայանի այն արձագանքին, որ Մարուքյանն ընտրվել է պատգամավոր՝ նստելով Վանաձորի սրճարաններում, հակադարձեց.

«Ֆարմանյանն ասում է՝ սրճարանում նստած Վանաձորից պատգամավոր ընտրվեցիք։ Ախր պարոն Մարուքյանը 31 տարեկանում Վանաձորից մեծամասնական ընտրակարգով, չլինելով որևէ կուսակցության անդամ, ձեր սիրելի Վիտոր Դալլաքյանին է հաղթել, ո՞ւր է Վիկտորը։ Դուք ո՞նց եք ընտրվել Մասիվից։ Ձեզ ոչ թե պետությունն էր աջակցում, այլ՝ ամբողջ պետականությունը, որ ընտրվեիք։ Դուք Մասիվի սրճարաններում երբեք չեք էլ եղել, Դուք միայն թանկ տեղերում եք նստում, «Մարիոթա», բան ա», - նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։