Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ. կողմ քվեարկեց 77, դեմ` 17 պատգամավոր


16:55 , 17 ապրիլ, 2018

Tert.am-ը գրում է.

ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 16 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հատուկ նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել էր, որ ունի պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ է այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։

Վարչապետի թեկնածությանը դեմ քվեարկելու մասին այսօր «Ելք» խմբակցության անունից հայտարարել էր խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը։

«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենց պատգամավորները կքվեարկեն ազատ` խղճի մտոք։ 

Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ։ Այս խմբակցությունները  երեկ նիստ էին գումարել, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնում միաձայն առաջադրվել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։