Տասնյակ պատգամավորներ արդեն ԱԺ-ում են, ԱԺ հատուկ նիստը սահմանված ժամին կկայանա


11:30 , 17 ապրիլ, 2018
Ժամը 12.00-ին՝ Ազգային ժողովի հատուկ նիստին ընդառաջ, տասնյակ պատգամավորներ արդեն իսկ Ազգային ժողովում են: 
 
Այդ պատգամավորների թվում են Նաիրա Զոհրաբյանը, Արարատ Զուրաբյանը,  Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը,  Էդուարդ Շարմազանովը, Գևորգ Կոստանյանը, Միհրան Պողոսյանը, Սերգեյ Բագրատյանը, և այլոք։

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորների գերակշիռ մասն ԱԺ-ում է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ին հայտնեցին, որ ԱԺ են հասել իրենց սովորական երթուղով: 

ՀՀԿ խոսնակը հայտնեց նաև, որ արդեն իսկ երևում է, որ քվորում կա, և ԱԺ հատուկ նիստը նախատեսված ժամին և սահմանված կարգով կգումարվի: