Ահա թե ինչ տարբերակներով կարող եք ազատվել քրտնարտադրությունից


04:30 , 17 ապրիլ, 2018

Բոլորին հայտնի է, որ քրտնարտադրությունը միակ պրոցեսն է, որ օգնում է օրգանիզմին կարգավորել ջերմաստիճանը: Քրտնքի արտադրությունը կարևոր է մարդու մարմնի համար: Բայց երբեմն այն խնդիր է դառնում ու ամաչեցնում մարդկանց: Ավելի հարմարավետ զգալու և քրտնարտադրությունը կանխելու համար կան այսպիսի տարբերակներ:
Հակաքրտնքային սփրեյն օգտագործեք քնելուց առաջ․ քրտնագեղձերը փակելու համար ժամանակ է պետք, և դրա՝ գիշերը օգտագործումը կնվազեցնի քրտնարտադրությունը:

Կրեք շնչող հագուստ: Թեթև կտորից հագուստը թույլ կտա մաշկին շնչել:

Ըստ գիտնականների՝ ծխելն ու ալկոհոլը ևս արագացնում են քրտնարտադրությունը: Առողջ ապրելակերպը լավ կանդրադառնա ձեր մարմնի վրա:

Խուսափեք կծու մթերքից: Կծու համեմունքներն ու մթերքներն արագացնում են քրտնարտադրությունը:

Ավելորդ կոֆեինը ևս ազդում է քրտնարտադրության վրա և արագացնում այն: