Բացահայտում ենք հանրահայտ ամերիկյան ուտեստի պատրաստման գաղտնի մանրամասները


03:00 , 17 ապրիլ, 2018

Երկու տեսակ կաղամբի ու գազարի համադրությամբ այս ուտեստի ամերիկյան գաղտնիքը սոուսի մեջ է: Աղցանը և՛ շատ համեղ է, և՛ օգտակար ու առողջարար:

Բաղադրության մեջ մտնում է մեկ ամբողջ սպիտակաթերթ, մեկ ամբողջ կարմրաթերթ կաղամբ, երկու գազար, մեկ տարա պահածոյացված եգիպտացորեն, մաղադանոս, աղ, պղպեղ, երկու թեյի գդալ մանանեխ, շաքարավազ, երեք ճաշի գդալ կիտրոնի հյութ, 200 գրամ բնական յոգուրտ:

Նախ՝ խառնեք յոգուրտը, մանանեխը, կիտրոնի հյութը, շաքարը և թողեք: Առանձին տարայի մեջ կտրտեք, խառնեք կարմիր կաղամբը և աղը, և այլ տարայի մեջ` սպիտակ կաղամբն ու գազարը: Հետո կաղամբները խառնեք եգիպտացորենի հետ և վերջում ավելացրեք սոուսը: