«Պարոն Սաքունց, այս լարված վիճակում նման գրառում չէր կարող իրեն թույլ տալ անգամ սկսնակ իրավապաշտպանը». Ռուբեն Մելիքյան


18:26 , 16 ապրիլ, 2018

Երևանում լարված վիճակ է, մարդիկ բորբոքված են, և ահա ի հայտ է գալիս ճանաչված իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումն այն մասին, թե իբր Արցախից ուղղաթիռներով (!) ոստիկանական ուժեր են տեղափոխում Երևան։ Տասնյակ մարդիկ էլ տարածում են ու վիրավորական գրառումներ կատարում արցախցիների վերաբերյալ։ Լուրի աղբյուրի մասին իմ հարցին էլ ի պատասխան՝ պարոն Սաքունցը մատնանշում է իրեն հասած ինչ-որ խոսակցություններ (!) ու պահանջում է պաշտոնական հերքում այդ, ըստ էության, «պատի տակի խոսակցություններին»։
Ստիպված եմ շատ խիստ արձագանքել պարոն Սաքունցի գրառմանը։ Պարոն Սաքունց, այս լարված վիճակում նման գրառում չէր կարող իրեն թույլ տալ անգամ սկսնակ իրավապաշտպանը։ Կոչ եմ անում իրավապաշտպան համայնքի ներայացուցիչներին անարձագանք չթողնել պարոն Սաքունցի կողմից ներազգային թշնամանքի փաստացի հարուցման փորձը։

ԼՐԱՑՈՒՄ. պարոն Սաքունցն իր գրառման ներքո եղած՝ արցախցիներին ուղղված վիրավորական գրառումները չի հեռացնում, սակայն ես ջնջելու եմ Սաքունցի հասցեին վիրավորանք պարունակող ցանկացած մեկնաբանություն։

Image may contain: textImage may contain: 1 person, text