ԱԺ պատգամավորների կողմից քաղաքացիների ընդունելություն ասվածն աշխատանքային գործընթաց է


17:49 , 16 ապրիլ, 2018
Նախ՝ շուտափույթ ապաքինում եմ ցանկանում վնասվածք ստացած բոլոր հայրենակիցներին: 
Երկրորդ՝ ԱԺ պատգամավորների կողմից քաղաքացիների ընդունելություն ասվածը, կներեք, հռըկոպալի մի բան չէ: Դա որոշակի ընթացակարգ, ժամանակացույց ունեցող աշխատանքային գործընթաց է: Ավելին՝ ԱԺ հատուկ նիստերի ժամանակ քաղաքացիների ընդունելության հետ կապված հարցերը (թույլ տալու-չտալու առումով) կարգավորվում են ԱԺ ղեկավարության՝ ԱԺ նախագահի կամ այլ իրավասու պաշտոնյայի որոշումներով: 
Կարծում եմ՝ ԱԺ պատգամավորն այդ ամենի մասին պիտի առնվազն տեղյակ լինի: