Ցուցարարները հեռանում են Բաղրամյան պողոտայից (Photo)


17:44 , 16 ապրիլ, 2018

Panorama.am-ը գրում է.

Panorama.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից հաղորդում է, որ ցուցարարներն աստիճանաբար հեռանում են  հավաքի վայրից, որտեղ մոտ մեկ ժամ առաջ բախումներ եղան ոստիկանների և ցուցարարների միջև:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի  ակցիայի ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձեց ճեղքել ոստիկանների պատը, որից հետո բախում եղավ ցուցարարների և ոստիկանների միջև: Ըստ տարբեր տեղեկությունների, մի շարք ոստիկաններ և ցուցարարներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ինքը՝ Փաշինյանը, փշալարի պատնեշը բացելու փորձի ընթացքում վնասել է ձեռքերը և  բուժօգնություն է ստացել Նաիրի բժշկական կենտրոնում:





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։