Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ


16:12 , 16 ապրիլ, 2018

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տեղափոխվել է հիվանդանոց: Նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

«Ինձ հետ էր, վնասվածքներ ունի, դեմքն էր վնասված, ոտքերը փշալարից են վնասվել։ Բայց չեմ կարծում, որ լուրջ վնասվածքներ են»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորներ կան: