Այնպիսի տպավորություն է, ասես Մուշն ու Վանն եք ազատագրել


15:43 , 6 մայիս, 2013

Սալյուտներ, սալյուտներ: Ու ի՞նչ եք դրանով ուզում ասել, հաղթել եք, հասկացանք, բայց ու՞մ եք հաղթել, ձեր ժողովրդի մի այլ զանգվածի՞ն, ու ո՞նց եք հաղթել, միգուցե դա՞ էլ պատասխանեք, միգուցե բացատրեք, թե ինչպե՞ս կանդրադառնա ձեր հաղթանակը արտագաղթի ճանապարհը բռնած նույն երևանցիների վրա, թե՞ ձեր հաղթանակից հետո, ինչ-որ բան է փոխվելու Երևանի հարյուր հազարավոր անապահովների կյանքում:  Տղամարդկություն է պետք ունենալ, որպեսզի պատասխանել այս հարցերին անկաշկանդ, առանց վարանելու, առանց շաբլոն բառեր օգտագործելու: Սակայն չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է առանց շաբլոն բառերի, առանց «շարմազանովյան» լեքսիկոնի բացատրել, թե ինչում է կայանում ձեր անսահման ուրախության պատՃառը: Ըստ առողջ տրամաբանության՝ առանց ռեսուրսների, աղքատ Հայաստանում յուրաքանչյուր թիմի հաղթանակը ծանր, անշնորհակալ պատասխանատվություն է, եթե իհարկե այդ թիմը չի պատրաստվում օգտագործել հաղթանակի միջոցով գրավված պոստերը անձնական հարստացման համար: Ինձ այս ամբողջ պատմության մեջ այլ բան է հետաքրքրում` թե ոնց եք կամ ինչ ճանապարհներով եք վերականգնելու այն իրական ծախսած միլիարդները: