ԱՄՆ ՊՆ-ն Թրամփին ներկայացրել է Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու երեք սցենար


09:46 , 16 ապրիլ, 2018

The Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նախագահ Թրամփին ներկայացրել է Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու երեք սցենար. 
ա) ռազմական հարվածներ բացառապես սիրիական այն օբյեկտներին, որոնք, ըստ ԱՄՆ հետախուզական տվյալների, առնչություն ունեն «քիմիական զենք»-ի հետ,
բ) կոմբինացված հարվածներ ոչ միայն «քիմիական զենք»-ի հետ ուղղակի առնչություն ունեցող օբյեկտներին, այլև այդ «զենքը» պատրաստող գիտահետազոտական օբյեկտներին, ինչպես և զինվորական հրամանատարության շտաբներին,
գ) բազմաթիրախային հարվածներ ինչպես վերը հիշատակված օբյեկտներին, այնպես էլ Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ՀՕՊ համակարգերին։ 

Ըստ խմբագրության տվյալների՝ Թրամփն ի սկզբանե հակված է եղել առաջնորդվելու 3-րդ սցենարով՝ հարվածներ հասցնելով Սիրիայում տեղակայված ինչպես ռուսաստանյան, այնպես էլ իրանական օբյեկտներին։