Ուսանողները Երիտասարդական մետրոյից շրջակայքից շարժվում են դեպի Աբովյան պուրակ


08:51 , 16 ապրիլ, 2018

Վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կոչին միացած ուսանողները նախ փակեցին Աբովյան փողոցի Երիտասարդականի հատվածը, այնուհետև նրանք շարժվեցին դեպի Աբովյան պուրակ տանող ճանապարհը՝լ պարբերաբար փակելով մեքենաների ընթացքը և մեքենաներում գտնվողներին կոչ անելով, որ միանան իրենց: 

Նրանք այս պահին աղբամաններ են տեղադրել փողոցի վրա՝ ամբողջությամբ կաթվածահար անելով Աբովյան փողոցը: