Սաուդյան Արաբիան 200 մլն դոլարի ֆինօգնություն կհատկացնի Պաղեստինին


22:30 , 15 ապրիլ, 2018
tert.am-ը գրում է
Սաուդյան Արաբիան 200 մլն դոլարի չափով ֆինօգնություն կհատկացնի Պաղեստինին: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է Սաուդյան թագավորության արքա Սալման Բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի շրջանակներում:

Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովն անցկացվում է թագավորության Դահրան քաղաքում:

Միապետի խոսքով՝ 150 մլն դոլարը կուղղվի պաղեստինյան մուսուլմանական գույքի հիմնադրամին, ևս 50 մլն դոլար կփոխանցվի ՄԱԿ-ի Մերձարևելյան գործակալության բյուջեին պաղեստինցի փախստականներին աջակցելու և աշխատանքների կազմակերպման համար:
ամբողջական նյութը կարդացեք այստեղ