Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հրթիռակոծումը


12:20 , 15 ապրիլ, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Սիրիայի հրթիռակոծությունը, հայտնում է ria.ru-ն:

Նախագահները քննարկել են Սիրիայի շուրջ իրավիճակի սրացումը:

Պուտինն ընդգծել է, որ արևմտյան երկրների գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի սկզբունքների և հիմնարար նորմերի կոպիտ խախտում է:

Էրդողանն, իր հերթին, շեշտել է, որ ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտություն կա:

Հայտնի է, որ ռուսական և թուրքական կողմերը կատարվածից հետո հակված են ակտիվացնել երկկողմ համագործակցությունը՝ սիրիական հակամարտությանը դիվանագիտական լուծում տալու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։